27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի որոշումը բացասական հետևանքներ կունենա. Նեբենզյա

Իսրայելի որոշումը բացասական հետևանքներ կունենա. Նեբենզյա

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունն արգելելու որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հենց ՄԱԿ–ի համար․ այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Հոկտեմբերի 28-ին Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել օրինագծերի, որոնք արգելում են նշված գործակալության գործունեությունը Իսրայելում, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում։

Նեբենզյան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Քնեսեթի որոշման հետևանքով այդ գործակալությունը հայտնվել է լուծարմանեզրին։

«ՌԴ–ն համոզված է, որ նման որոշումը կարող է խաչ քաշել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեության վրա»,– ասել է նա` հավելելով, որ Իսրայելի խորհրդարանի այդ քայլը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ռուս դիվանագետի խոսքով` Իսրայելն իր համար անցանկալի կառույցը լուծարելու միանձնյա որոշում է կայացրել։