«Հզբոլլահը» զրկվել է հրթիռային սպառազինության շուրջ 80%-ից. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը կորցրել է հրթիռային սպառազինության շուրջ 80%-ը. Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։
«Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ձեռքբերումները չափազանց տպավորիչ են։ Մենք ոչնչացրել ենք «Հզբոլլահի» հրամանատարական-վարչական ապարատը, և նրանց հրթիռային ներուժը 20% է կազմում», – ասել է Գալանտը:
Նրա խոսքով` Իսրայելի պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել նաև Լիբանանի հարավում։