27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանի ԱԳ նախարարը չի բացառել իր մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին

Լեհաստանի ԱԳ նախարարը չի բացառել իր մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել իր մասնակցությունը երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Լեհաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենա 2025 թվականին։ Գործող նախագահ, «Օրենք և արդարադատություն» կուսակցության ներկայացուցիչ Անջեյ Դուդան, երկրի Սահմանադրության համաձայն, չի կարողանա մասնակցել դրանց, քանի որ նա երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը։