
ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 23 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել ․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր որսացել և ոչնչացրել են 23 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ մի շարք շրջաններում․ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ դրանցից յոթը խոցվել են Ռոստովի մարզի տարածքում, հինգը՝ Կուրսկի, չորսը՝ Սմոլենսկի, երեքական՝ Օրյոլի և Բրյանսկի մարզերի և մեկ ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում։