23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի դատախազությունը հարցաքննության է հրավիրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի դատախազությունը հարցաքննության է հրավիրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են, հայտնում է ekhokavkaza.com-ը։

Վրաստանի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով («Ընտրակեղծարարություն») ներկայացրած բողոքի վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ների միջոցով հանրային տիրույթում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծումների մասին և, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հարցաքննության է հրավիրվել այս տարվա հոկտեմբերի 31-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին՝ «Վրացական երազանք» կուսակցությանը, մեղադրել է, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, ռուսական մեթոդներ, մասնավորապես, այսպես կոչված, «հայկական կարուսել» մեխանիզմը կիրառելու համար: