ՌԴ ՀՕՊ-ը գիշերը 21 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի Դաշնության վեց շրջանների և Սև ծովի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչություններ իրականացնելու փորձերը կասեցվել և են հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռոստովի մարզի տարածքում խոցվել է ութ անօդաչու թռչող սարք, հինգ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի շրջանի, երեքը՝ Վոլգոգրադի շրջանի, երկուսը՝ Բրյանսկի շրջանի, մեկական ԱԹՍ` Բելգորոդի, Վորոնեժի շրջանների և Սև ծովի տարածքների վրա: