23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն պետք է ապահովի  արցախահայերի ապահով վերադարձը և անվտանգ կյանքը ԼՂ-ում․ Անդրեյ Կովաչև

ԵՄ-ն պետք է ապահովի արցախահայերի ապահով վերադարձը և անվտանգ կյանքը ԼՂ-ում․ Անդրեյ Կովաչև

Մենք վերջին տասնամյակներում միջազգային հանրության լրջագույն ձախողման
ականատեսն ենք․ հայտարարել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով
զեկուցող Անդրեյ Կովաչևը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման
ժամանակ։ 

«Կային երեք հիմնարար սկզբունքներ, որոնք համաձայնեցվել էին Հայաստանի
և Ադրբեջանի կողմից՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Ադրբեջանը խախտել է դրանցից երկուսը՝ բազմաթիվ առիթներով օգտագործելով ուժ և ԼՂ ժողովրդին
հնարավորություն չտալով իրացնել ինքնորոշման իրենց իրավունքը։

Ներկայում մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների
ստեղծման ականատեսն ենք: Նախ Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրեց մի շարք կենսական
մթերքների և ծառայությունների պակասի, այնուհետև Ադրբեջանի կառավարության կողմից բոլոր
մակարդակներով ատելության հռետորաբանությունը և գործողությունները ստեղծեցին թունավոր
միջավայր, վախ և հանգեցրեցին ԼՂ հայերի զանգվածային տեղահանման»,-հայտարարել է Կովաչևը։

Նրա խոսքով՝ այդ մարդկանց տառապանքները առավել մեծ աշխարհաքաղաքական
հաշվարկների հետևանք է, որտեղ Ռուսաստանն արհամարհեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և անցավ Ադրբեջանի կողմը՝ պատժելու
հայկական կողմին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ամրապնդելու համար:  

Կովաչևը կոչ է արել և դիմել ԵՄ-ին ասելով, որ այն  պետք է
անհապաղ և կայուն ձևով հումանիտար աջակցություն ցուցաբերի բոլոր նրանց, ովքեր տառապում
են, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել ԼՂ հայերի ապահով վերադարձը և  անվտանգ
կյանքը Լեռնային Ղարաբաղում: Այս պայմաններին պետք է հետևեն միջազգային դիտորդները։