Թրամփը Բայդենին անվանել է հիմար և սրիկա
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիները հոգնել են հիմարների երկիր լինելուց։ Այս մասին նա ասել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը դարձել է «հիմարների երկիր, որը ղեկավարում են հիմարները»։
Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը և նրան անվանել «հիմար սրիկա», որ թույլ չի տվել ԱՄՆ-ին նորմալ զարգանալ։
Նույն հարցազրույցում Թրամփը «հիվանդ» է անվանել այն մարդկանց, ովքեր իրեն անվանում են «Ռուսաստանի բարեկամ»։ Նա հիշեցրել է, որ իր նախագահության օրոք է արգելափակել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը։