23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ՝ հոկտեմբերի 26-ին Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ ավիաահարվածներ հասցնելու դիմաց։ Այդ  մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

«Սիոնիստական ​​ռեժիմին ռազմական պատասխան տալու որոշումն արդեն կայացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում»,- ասել է նա՝ Didban Iran-ին տված հարցազրույցում։

Էսմայիլ Քոսարին հավելել է, որ Իսրայելին տրվելիք պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան հոկտեմբերի 1-ին և մինչ այդ տրված հարվածներն են եղել, իսկ պատասխան գործողությանը ներգրավված կլինեն նաև Դիմադրության ուժերը։

«Մերձավոր Արևելքի դիմադրության խմբերը կմիավորվեն մեր զինված ուժերի հետ՝ Սիոնիստական ​​ռեժիմին պատասխան տալու համար։ Այսպիսով, Իրանի ռազմական պատասխանը Սիոնիստական ​​ռեժիմին անպայման կիրականացվի՝ Դիմադրության ուժերի հետ մեկտեղ։ Դա դաս կլինի նրանց համար, որպեսզի այլևս նման սխալներ չգործեն Իրանի նկատմամբ»,- ասել է Քոսարին։