23 Դեկ
2024
-2.3° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Ռիխտերի սանդղակով 4,8 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել 11 կիլոմետր գետնի տակ, ցնցել է Սեմնան նահանգի Գերմսար քաղաքը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ միջադեպի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։