23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը․ հայտնում է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Գործող նախագահ, եվրոպամետ Մայա Սանդուն հոկտեմբերի 20-ին հաղթել էր առաջին փուլում՝ ստանալով ձայների 42 տոկոսը, իսկ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն 26 տոկոս էր ստացել։

Երկրում բացվել է 2,2 հազար ընտրատեղամաս, ևս 231-ը գործում է արտասահմանում, հավատարմագրել է 878 միջազգային և 1546 ազգային դիտորդ։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին։
Հիշեցնենք, որ երկրի նախագահական ընտրության 1-ին փուլը տեղի է ունեցել նախորդ ամիս։ Նույն օրը տեղի էր ունենում նաեւ ԵՄ անդամակցության մասին հանրաքվե։