Մոլդովայի ոստիկանությունը անանուն հաղորդագրություն է ստացել Դնեստրով անցնող կամրջի ականապատ լինելու մասին, որտեղ օրվա ընթացքում գրանցվել է Մերձդնեստրի բնակիչների երկար շարք, ովքեր ցանկանում էին մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Ոստիկանության գլխավոր կոմիսարիատի Telegram ալիքը։
«Անանուն զանգ է ստացվել այն մասին, որ Ռիբնիցային և Ռեզինային միացնող կամուրջը ականապատված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մոլդովայի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ կամուրջը ստիպված է եղել փակել ամբոխի մեջ գտնվող տղամարդու պատճառով, ով ձեռքին կասկածելի արկղ է պահել: Նա հրաժարվել է դրա բովանդակությունը ցույց տալ ոստիկանությանը։ Ավելի ուշ կամուրջն ապաշրջափակվել է։