23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կարող է օգտագործել կանոնավոր բանակ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների․ WSJ

Իրանը կարող է օգտագործել կանոնավոր բանակ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների․ WSJ

Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները, որին այս անգամ ներգրավվելու է ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ), այլև՝ կանոնավոր բանակը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընդգծվել է, որ Թեհրանը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի վերջին հարվածների հետևանքով կորուստներ են եղել իրանցի զինվորական անձնակազմի և քաղաքացիական անձանց շրջանում։ Սակայն, ինչպես նշվում է, Իսլամական Հանրապետության արձագանքը չի ենթադրի տարածաշրջանում զորքերի տեղակայում։