23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրացական ընտրություններ. կա՞ արդյոք գունավոր հեղափոխության վտանգ

Վրացական ընտրություններ. կա՞ արդյոք գունավոր հեղափոխության վտանգ

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը սպառնում է փողոցային անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից բացի, խորհրդարան անցած մնացյալ 4 ուժերը հանդիսանում են ընդդիմադիր, որոնք բացառում են իշխող ուժի հետ ցանկացած դաշինք, և 4-ն էլ չեն ճանաչում ընտրության արդյունքները։

Վրաստանում անկայուն քաղաքական պրոցեսները սկսվել էին շատ ավելի վաղ, քան խորհրդարանական ընտրությունները կամ նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի ձերբակալությունը։ Որոշ տեսաբաններ կարծիք են հայտնում, որ Վրաստանում ներքին անկայունությունը սկսվեց այն պահից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բացահայտ որդեգրեց ռուսամետ արտաքին քաղաքականություն։ Սակայն, այս տեսաբանները այդպես էլ չեն կարողանում հիմնավոր փաստարկներ բերել, թե ինչումն է կայանում իշխող ուժի ռուսամետությունը։ Իրականում ռուսամետությունը և ձգտումը Ռուսաստանի հետ հարաբերություններ չսրել, լրիվ տարբեր բաներ են։ Վրաստանի ներկայիս իշխանությունները, իրենց արտաքին քաղաքականությունը վարելիս միշտ էլ ձգտել են պահպանել եվրոպական կուրսը։ Դա երևում էր իշխող ուժի նախընտրական կարգախոսներից։ Բացի կարգախոսները, Վրաստանի գործող իշխանությունները երբեք չեն ձգտել այնքան սերտացնել Մոսկվայի հետ հարաբերությունները, որ դրանք ձեռք բերեն ռազմավարական գործընկերային նշանակություն։ Եթե իշխող «Վրացական երազանքը» ցանկանար, ապա դա իր կառավարման 12 տարիների ընթացքում արդեն իրագործած կլիներ։ Միակ բացառությունն այն է եղել, որ Վրաստանի իշխանությունները չեն համաձայնել մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Սակայն, դա Վրաստանի գործող վարչախմբի կողմից արվել է, ոչ այնքան, այսպես ասած, «ռուսամետ» լինելու պատճառով, որքան որ այն միտված է եղել Վրաստանի տնտեսությունը վնասներից զերծ պահելուն։ Որքան էլ, որ Վրաստանում ձգտեն դեպի «պայծառ Եվրոպական ապագա», մեկ է, յուրաքանչյուր խելամիտ վրացի քաղաքական գործիչ լավ հասկանում է,  որ Վրաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, որտեղ ի տարբերություն Եվրոպայի, Վրացական ապրանքները ունեն պահանջարկ։ Բացի այս, 2008թ օգոստոսյան 5-օրյա պատերազմը լավ դաս եղավ Վրաստանի համար, այն առումով, թե ինչ է լինում, երբ ոգևվորվում ես Արևմտյան խոստումներից, բայց հետո մնում ես ռուսական ահռելի զինված ուժերի առաջ միայնակ։  Եվ, այս պատճառով է, որ Սաակաշվիլիից հետո, իշխանության եկած «Վրացական երազանքը» երբեք չի փորձել Մոսկվայի հետ հարաբերությունները հասցնել ծայրահեղ վիճակի՝ զարգացնելով վերջինիս հետ տնտեսական շփումները։ Սակայն, Վրաստանի ներկայիս իշխող ուժի այս վարքագիծը, բնականաբար դուր չի գալիս Արևմուտքում և Մեծ Բրիտանիայում կառավարող որոշակի շրջանակների։ Քանի որ, Թբիլիսիի այս վարքագիծը չի նպաստում Անգլոսաքսոնական աշխարհում վաղուց մշակված «Անակոնդայի» ռազմավարությանը, որը հիմա փորձում են իրագործել Ռուսաստանի դեմ։ Եվ, որպեսզի փոխվի Վրաստանի վարքագիծը, հարկավոր է Վրաստանում իշխող ուժը փոխարինել այնպիսի ուժերով, որոնք պատրաստ կլինեն անկախ վրացական պետական շահից, հանդես գալ, որպես Ռուսաստանը սեղմող շղթայի օղակ։ Իսկ, որպեսզի Վրաստանում իշխանությունը հայտնվի, այսպես ասած, ավելի «պատրաստակամ» ուժերի ձեռքում, Արևմուտքը ստիպված պետք է կիրառի Անգլոսաքսոնական աշխարհում մշակված մեկ այլ ռազմավարություն՝ «գունավոր կամ թավշյա» հեղափոխությունների ռազմավարությունը։ Շատ վերլուծաբաններ, ոմանք միտումնավոր, մյուսները միամտաբար կարծիք են հայտնում, թե Վրաստանում, անկայուն իրավիճակի պատճառը իշխող ուժի հակադեմոկրատական վարքագիծն է։ Ըստ այդ փորձագետների, իշխող ուժը, փորձելով նմանվել Ռուսաստանին, ընդունում է արտասահմանայան գործակալների վերաբերյալ օրենքը, բռանաճնշումների է ենթակարկում ընդդիմությանը, և սա բողոքի ակցիաների պատճառ է դառնում։  Սակայն այս տեսաբաններից ոչ ոք չի ուզում պատասխանել այն ահարցին, թե ինչու Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին, լավ իմանալով, որ հայրենիքում իր դեմ կան բազմաթիվ քրեական գործեր, միևնույն է ժամանեց Վրաստան։ Միամտություն է կարծելը, թե նա չգիտեր, որ իրեն կձերբակալեն, կամ գիտեր բայց հանուն մարդու իրավունքների գնաց զոհողության։ Պարզապես «գունավոր հեղափոխություն» սկսելուց առաջ պետք է բավարարել մի շարք նախապայմաններ։ Եվ, այդ նախապայմաններից մեկն էլ այն էր, որ պետք է ունենալ քաղհալածյալ, որ պայքարել է «ազատության» և «ճշմարտության» համար, և այդ պատճառով ձերբակալվել ու հալածվել է իշխանությունների կողմից։ Սահակաշվիլին, լինելով Արևմուտքի «հավատարիմը», և ունենալով մեծ քաղաքական ամբիցիաներ, բավարարեց այդ նախապայմանը։ Այս քաղաքական տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր եղավ ազդել և փողոց դուրս բերել ժողովրդի ավելի լայն զանգվածների։ Ընդհանուր առմամբ, եթե ավելի հստակ դիտարկենք վրացի ընդդիմադիրների գործողությունները, կնկատենք, որ նրանք առավել հստակ են իրագործում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու կանոնները, քան դա արվում էր 2018թ.-ին Հայաստանում։ Նրանք, նույնիսկ ունեն Ժաննա դ՝Արկի պես ուժեղ կնոջ կերպար, ինչը համարվում է կարևոր քաղաքական տեխնոլոգիա։ 2018թ.-ին Հայաստանում իշխանազավթման ժամանակ, այդ կերպարի դերը իրականացնում էին համացանցում հակաիշխանական, հայոյախառը հոլովակներ տարածող կանայք, որոնք «թավշյա» հեղափոխության հիերարխիայում կարևոր դիրքեր չէին զբաղեցնում։ Իսկ հիմա, Վրաստանում Ժաննա դ՝Արկի կերպար ստեղծելու պարտականությունը ամբողջությամբ ընկած է մեկ անձի՝ Սահակաշվիլիի ստեղծած ուժի՝ Միասնական համազգային շարժաման ֆորմալ ղեկավար Թինա Բոկուչավայի ուսերին։ Որն էլ հաջողությամբ իրականացնում է այդ դերը, և սա քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ավելի գրագետ մանաիպուլիացիա է, քան դա արվում էր 2018թ.-ին Հայաստանում։ Ընդհանուր առամամբ, պետք է փաստենք, որ «Վրացական երազանք» կուսակցությունն արտաքուստ, ավելի բարդ իրավիճակում է հայտնվել, քան 2018թ.-ին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Վրացական խորհրդարան անցած մնացյալ 4 ուժերն էլ ընդդմադիր են, և չեն ճանաչում իշխող ուժի հաղթանակը։ Ի դեպ, ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքները չճանաչելը ևս կարևոր քայլ է «գունավոր» հեղափոխություն նախապատրաստելուց առաջ։ Վրացական խորհրդարան անցած բոլոր 4 ուժերը ստացել են ավելի շատ քվեներ, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը 2018թ-ից առաջ, որ կարելի է ասել խորհրդարան անցած միակ ընդդմադիր ուժն էր։ Եվ, թվում է, որ մեծ հավանականությամբ, ընդդմադիրներին կհաջողվի իրականացնել «թավշյա, ոչ բռնի» իշխանափոխութունը, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները փոքր -ինչ այլ են։ Ոչ մի գունավոր հեղափոխություն չի կարող ունենալ հաջողություն, եթե դրսից՝ գլոբալ ուժերից չստանա աջակցություն։ Արևմուտքում հիմնական թելադրող կողմը ՄՄՆ-ն է, որտեղ հիմա նախագահական ընտրություններ են, և մրցակից ուժերը ունեն միանգամյան տարբեր աշխարհաքաղքական առաջնահերթություններ։ Վրացական ընդդիմության միակ հույսը Դեմոկրատների և նրանց թեքնածուի՝ Քամալա Հարիսի հաղթանակն է, քանի որ նրանք են հանդիսանում Ջո Բայդենի վարչախմբի քաղքականության շարունակողները և այսպես ասած վրացական ապագա հեղափոխության շահառուները։ Թրամփը և նրան աջակցող Հանրապետականների մեծամասնությունը Ռուսաստանի դեմ «Անակոնդայի» քաղքականության կիրառման ջատագովներ չեն։ Համենայն դեպս, դա երևում է ԱՄՆ-ի արտաքին քաղքականությանը վերաբերվող հայտարարություններից, որ արվում է Թրամփի կամ նրա կողմանակիցների կողմից։ Եթե, Թրամփը, համաձայն իր հայտարարությունների, պատրաստվում է, որոշակիորեն հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա Չիանաստանի ուղղությամբ, ապա նրա ապագա վարչախմբին պետք չի Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ տրամադրված Վրաստան։  Ուստի, վրացական ընդդիմությունը չի կարող Թրամփի վարչակարգից ակնկալիքներ ունենալ։

Այսպիսով, այն, ինչ հետագայում տեղի կունենա Վրաստանում, մեծ հաշվով կախված է ամերիկյան նախագահական ընտրություններից։ Եթե հաղթեն դեմոկրատները, Քամալա Հարիսի գլխավորությամբ, ապա վրացական ծայրահեղ լիբերալ ընդդիմությունը մեծ հնարավորություն կունեան վերցնել իշխանությունը։ Թրամփի և Հանրապետականների հաղթանակի դեպքում, ընդդիմադիրները կարող են և չստանալ աջակցություն, ինչը հնարավորություն կտա առավել կոշտ և վճռական տրամադրված «Վրացական երազանքին» ճնշել փողոցային հավաքները և վերացնել իշխանազավթման վտանգը։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ մեր երկրի շահերից չի բխում հարևան երկրում անկայուն իրավիճակը, քանի որ, դա ամենաքիչը լուրջ հարված կարող է հասցնել մեր տնտեսությանը։ Եվ հետո, դա լավ պատրվակ կարող է լինել Փաշինյանի վարչախմբի համար՝ արդարացնելով ամեն տեսակի զիջումներ, գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների բացման՝ պատճառաբանելով, թե Վրաստանի քաղաքական իրադարձությունների պատճառով Հայաստանը հայտնվելու էր լիակատար շրջափակաման մեջ, և պետական շահից ելնելով պետք էր գնալ լուրջ զիջումների։

Աշոտ Բարեքյան