27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում՝ հօգու՞տ, թե՞ ի վնաս հայերի․ միջազգային մամուլ

Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում՝ հօգու՞տ, թե՞ ի վնաս հայերի․ միջազգային մամուլ

ԱՄՆ-ում ընտրությունների նախօրեին ավանդաբար դեմոկրատ թեկնածուներն առաջ են քաշել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Սա, ընդհանուր առմամբ, բավական է եղել, որ հայերը տրվեն նրանց դատարկ խոստումներին: Սակայն այժմ Ամերիկայի հայկական համայնքը, կարծես, հակված է աջակցելու Դոնալդ Թրամփին, գրել է Blaze Media-ն։ Հոդվածում ընդգծվել է ՀՀ-ի կարևորությունն ու նշանակությունը՝ կապված տարածաշրջանում արևմտյան գերիշխանության հետ:

Ընդգծվել է, որ Հայաստանը միակ խոչընդոտն է Թուրքիայի՝ պանթուրանական ցամաքային և ծովային կամուրջ ստեղծելու ճանապարհին։

«Ահա, թե ինչու ադրբեջանցիները ռազմական ուժով մաքրեցին 120.000 հայի իրենց պապենական հայրենիքից։ Ահա թե ինչու Հայաստանի դավաճան, գլոբալիստ իշխանությունը փորձում է «կարգավորել» հարաբերություններն իր և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Դրա համար է, որ Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ» և հայտարարում, որ չի հանդուրժի Ադրբեջանի կողմից խախտումները», – գրել է Blaze Media-ն։ Ըստ հոդվածագրի՝ եթե Դոնալդ Թրամփը դառնա նախագահ, իրական հնարավորություն կլինի կանխելու այդ սպառնալիքը:

Զուգահեռաբար, Eurasianet-ը գրել է, որ Բաքուն բացահայտորեն «արմատավորում է» Դոնալդ Թրամփի հաղթանակը նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում:

Ալիևը հայտարարել է․ «Նախագահ Թրամփի նախագահության ընթացքում մենք վայելում էինք շատ արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և տարբեր ուղղություններով միմյանց աջակցության վրա»։

Ալիևի դիրքորոշումը չի փոխվել վերջին օրերին, թեև Թրամփը, հուսալով հաղթել կարևոր նահանգներում, հատկապես Միչիգանում, փորձել է հայ-ամերիկյան ձայները ստանալ՝ վկայակոչելով 2023 թվականի արցախահայերի արտագաղթը: Սակայն, ինչպես հիշեցնում է պարբերականը, հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը Ղարաբաղի շուրջ սկսվել է 2020 թվականին, երբ ԱՄՆ-ում նախագահ էր Թրամփը։ Նրա վարչակազմն այն ժամանակ քիչ բան է արել հրադադարի հաստատման համար: