Ի՞նչ վարկանիշ ունի Փաշինյանը․ GALLUP-ը հարցման արդյունքներ է հրապարակել
«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը» «GALLUP»-ի հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս շարունակ՝ մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։
Հոկտեմբերի հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։
Հուլիսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։
Մայիսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։