26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերի ընկած հայերի ազատ արձակումը մեծապես կնպաստի Երևանի և Բաքվի հաշտեցմանը. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Գերի ընկած հայերի ազատ արձակումը մեծապես կնպաստի Երևանի և Բաքվի հաշտեցմանը. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը: Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությանը լրագրողներին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Հայ ժողովուրդը և ադրբեջանական ժողովուրդը Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին կրկին հասկացրել է, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- նշել է նա։

Դեսպանն ընդգծել է, որ գերի ընկած հայերի ազատ արձակումը մեծապես կնպաստի Երևանի և Բաքվի հաշտեցմանը: Նա հավելել է, որ կալանավորների ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղվեն ադրբեջանական կողմին։ Արսենյանը նաև նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են դեպի խաղաղ պայմանագիր և պատրաստվում են «ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, երկու ժողովուրդները կապրեն խաղաղության և համագործակցության մեջ», ապա պետք է սկսել քայլերից, որոնք «պետք է գնահատել»։

Նա հրաժարվել է մեկնաբանել նաև Ադրբեջանում գտնվող նախկին գործարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ առանձին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա։