25 Դեկ
2024
0.4° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ТАСС-ը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», – ասել է նա։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց ավարտին։ Սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։