Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի շուտ ստորագրմանը
Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ Այս մասին ասված է Էմանյուել Մակրոնի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ռազմավարական գործընկերության ամրապնդման հայտարարության մեջ, որը նրանք արել են Ղազախստանի նախագահի Փարից այցի շրջանակներում։
Մակրոնն և Տոկաևը նշել են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։