ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին և կառուցողական հարաբերությունների հույս հայտնել
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին ռուսական կողմի ակտիվ աջակցության համար։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ռուսական կողմից նման ակտիվ աջակցություն կա խաղաղ գործընթացին։ Ես շնորհավորել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նրա հետ Մոսկվայում կպահպանենք, այսպես ասած, կառուցողական հարաբերություններ», – նշել է դիվանագետը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։