25 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ հաղթանակով քաղաքական նոր նվաճումների ենք գնում․ Թրամփի հաղթական ելույթը

Իմ հաղթանակով քաղաքական նոր նվաճումների ենք գնում․ Թրամփի հաղթական ելույթը

Այս ընտրությամբ ամերիկյան ոսկե դարաշրջանն է լինելու․ քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարել է ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն նորից հզոր պետություն պիտի դարձնենք։ Հանրապետականները վերցնում են իշխանությունը և՛ Սենատում, և՛ Կոնգրեսում։ Ինձ ոչ ոք չի կարող հետ պահել իմ տված խոստումներից, ես խոստացել եմ, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր հզորությունը և ես դա անելու եմ»,- ասաց Թրամփը։

Թրամփը հայտարարել էր, որ եթե չհաղթի այս ընտրությունում, ապա այլևս չի մասնակցի դրանց։

Այսօր արդեն նա հայտարարել է, որ  ԱՄՆ-ն ունի այն հնարավորությունը, որը ոչ ոք չունի։

Թրամփն իր հաղթական ելույթում խոսել է պատերազմներն ավարտելու կարևորության մասին։  «Ես չեմ թողնելու, որ դուք անկում ապրեք, զարգանալու հնարավորություն եմ տալու»,-ասել է նորընտիր նախագահը։

Խոսելով ապօրինի միգրանտների մասին՝ Թրամփը խոստացավ կարգավորել հարցը։