24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ առաջնորդները շտապ քննարկում կանցկացնեն Թրամփի հաղթանակի վերաբերյալ

ԵՄ առաջնորդները շտապ քննարկում կանցկացնեն Թրամփի հաղթանակի վերաբերյալ

ԵՄ առաջնորդները նոյեմբերի 7-8-ին Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում արտահերթ քննարկում կանցկացնեն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Եվրամիության հետագա գործողությունների վերաբերյալ:

Հիմնական թեմաները կլինեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև նոր առևտրային պատերազմի ռիսկերը և Վաշինգտոնի կողմից Կիևի աջակցության նվազումը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը` Բրյուսելում։

«Թրամփի հաղթանակը կարող է ունենալ երկու հիմնական ռիսկ՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարդացման, ընդհուպ մինչև նոր առևտրային պատերազմի սկիզբ, և Ուկրաինային ռազմական օգնության նվազման հավանականություն», – նշել է աղբյուրը։