Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը․ աստիճանաբար հրապարակվում են այն առաջնորդների անունները, որոնք կգնան Բաքու՝ մասնակցելու COP29-ին:
Ադրբեջան կմեկնեն նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ռուսաստանը COP29-ին կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կլիմայական COP29-ը համաժողովը կայանալու է Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։