27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է լսել Արևմուտքի հստակ գաղափարներն Ուկրաինայի հարցով․ Լավրով

ՌԴ-ն պատրաստ է լսել Արևմուտքի հստակ գաղափարներն Ուկրաինայի հարցով․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է  РИА Новости գործակալությունը։

«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և միասնական Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևին» այլընտրանք չլինելու մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելն ազդեցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության վրա, Լավրովն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել այս հարցի շուրջ։