Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հրավիրել է Թուրքիա։ Այս մասին Բուդապեշտից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ ակնկալում է, որ նա կընդունի հրավերը։
«Մենք Թրամփին հրավիրել ենք մեր երկիր, և հուսով եմ, որ նա կընդունի մեր հրավերը և այդպիսով մենք կամրապնդենք Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գործակցությունը», – ասել է Թուրքիայի նախագահը: