Forbidden Stories հետաքննական լրագրողական կոնսորցիումը France 24-ի հետ համատեղ ուսումնասիրություն է անցկացրել՝ բացահայտելով տարօրինակ ֆինանսական սխեմաներ, որոնք թույլ են տվել ադրբեջանցի ազդեցիկ գործարարին Լազուրյան ափում գնել ամենաթանկ վիլլաներից մեկը՝ Վիլֆրանշ-սյուր-Մերում գտնվող Սանտա Մոնիկան գրեթե 6 միլիոն եվրո արժողությամբ:
Աշխարհի ամենաթանկարժեք վիլլաներից մեկից՝ հայտնի Լեոպոլդ Վիլլայից, որը ժամանակին պատկանել է Բելգիայի թագավորին, մի քանի քայլ հեռավորության վրա՝ Շվեդիայի բուլվարում, տեղակայված է ևս մեկ վիլլա։ Այն ոչ պակաս աչք է գրավում ու հարցեր առաջացնում։
Այս գույքի շուրջ առեղծվածը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ տան պատմությանը՝ Villa Santa Monica-ին, որը գնվել է 2008 թվականին 5,8 միլիոն եվրոյով: Այս գնման հետևում կան անթափանց ֆինանսական սխեմաներ, որոնք կապված են Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի բարձրաստիճան դեմքերի հետ:
«Աբզաս» անկախ լրատվամիջոցի ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է Սանտա Մոնիկա վիլլայով։ Նա փորձել է պարզել, թե ինչպե՞ս են Ադրբեջանի վարչակազմի պաշտոնյա Փանահ Ջահանգիրովը և նրա կինը՝ Ռեյխան Հուսեյնովան, 2008 թվականին կարողացել նման թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր դառնալ։ Խնդիրը վերաբերում էր նաև Մոնակոյում գրանցված Boulevard Side ընկերությանը, որը 2019 թվականին գնել է վիլլան և շուտով քանդել այն։
Շարունակելով հետաքննությունը՝ Forbidden Stories կոնսորցիումը պարզել է, որ վիլլայի իրական սեփականատերը AS Group կոնգլոմերատի ղեկավար, ադրբեջանցի գործարար Շահին Մովսումովն է։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր տնտեսական խորհրդական Շահմար Մովսումովի եղբայրն է։
Boulevard Side-ը, որը հիմնադրվել է 2019 թվականին, նույնպես պատկանում է Մովսումովին և թույլ է տվել նրան գնել վիլլան՝ թաքցնելով իր անունն առուվաճառքի պայմանագրում։ Մոնակոն հայտնի է իր օրենքներով, որոնք ապահովում են ընկերությունների գաղտնիության բարձր մակարդակ: Այնուամենայնիվ, 2020 թվականին տրված շինթույլտվության մեջ նշվել է նրա անունը որպես Շվեդիայի բուլվարում գտնվող գույքի սեփականատեր, որը հաստատել է ճարտարապետ Ֆիլիպ Մալոնը:
Վիլլան Սանտա Մոնիկա և նրա կցամասերը՝ 3547 մ քառակուսի, նույնպես պատմական արժեք ունեն։ Այս վայրը կապված է Scandinavian Airlines-ի համահիմնադիր Կարլ Ֆլորնմանի անվան հետ, ով նախկին սեփականատերերից էր։ Տեղի բնակիչները պնդում են, որ նա մի քանի անգամ հրավիրել է այս տուն Շվեդիայի թագավորին՝ քննարկելով նրա անունով փողոց անվանակոչելու հնարավորությունը, ինչպես միապետների անուններով տարածքի մյուս փողոցները։ Սակայն նա նախընտրել է, որ փողոցը կոչվի Շվեդիայի բուլվար։
Հենց այս վիլլան է վաճառվել Փանահ Ջահանգիրովին և Ռեյխան Հուսեյնովային։ Նախկին սեփականատեր Մանֆրեդ Ռամինի խոսքով՝ նա Ջահանգիրովների հետ ծանոթացել է իրենց հարևանի՝ Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի Էլդար Գարիբովի միջոցով։ Էլդար Գարիբովը, ով գլխավորում է Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկը՝ Յունիբանկը, չի մեկնաբանել գործարքում իր դերը։
Բացի այդ, պարզվել է, որ Villa Santa Monica-ն պաշտոնապես ձեռք է բերվել 2008 թվականին Նիսում գրանցված Santa Monica Investment ընկերության միջոցով, այլ ոչ՝ ուղղակիորեն Փանահ Ջահանգիրովի և Ռեյհան Հուսեյնովայի կողմից։ Ֆրանսիական վիլլայի գնման ժամանակ և մինչև 2010 թվականը նա եղել է բամբակի առևտրի ոլորտում պաշտոնապես մասնագիտացած լյուքսեմբուրգյան Consolidated Equipments ընկերության ադմինիստրատորը։ Արդյո՞ք այս ոլորտը մեծ գումարներն այդպիսի մեծ գումարներ է բերում։
Ավելին, Փանահ Ջահանգիրովը ղեկավարել է այս ընկերությունը ֆրանսիացի ադրբեջանցի գործարար Խագանի Բաշիրովի հետ, ով գտնվում է մի շարք դատական հետաքննությունների կենտրոնում, այդ թվում՝ Ադրբեջանում և Լյուքսեմբուրգում։ Նա 2010-2011 թվականներին մի քանի ամիս բանտում է անցկացրել՝ կապված Ադրբեջանի Միջազգային բանկի միջոցների հափշտակության հետ։
Բամբակի «մասնագետ» Փանախ Ջահանգիրովը լքել է Consolidated Equipments-ը 2010 թվականին, քանի որ սկանդալները սկսել է արատավորել Խագանի Բաշիրովի հեղինակությունը:
Շահին Մովսումովը՝ AS Group-ի ազդեցիկ ղեկավարը և Լազուր ափին գտնվող վիլլայի իրական սեփականատերը, խաղի մեջ է մտել 2019 թվականին իր ընկերության՝ Boulevard Side-ի սեփականությունը ձեռք բերելուց շատ առաջ։ Նրա անունը, փաստորեն, հայտնվում է 2016 թվականին «Միալոն» ճարտարապետական ընկերության կողմից ներկայացված շինարարության թույլտվության մեջ։
Շահին Մովսումովի կողմից այս վիլլայի ձեռքբերումն ուղղակիորեն կապում է սեփականությունը Ադրբեջանի բարձրաստիճան տնտեսական և քաղաքական շրջանակների հետ։ Վիլան այժմ քանդվել է և մնոմ է միայն ծովի տեսարանը։