26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահը նպատակահարմար չի գտել մասնացել Բաքվի COP29-ին

Իրանի նախագահը նպատակահարմար չի գտել մասնացել Բաքվի COP29-ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարության տեղեկատվական խորհրդի անդամին։

«Տասնամյակների ցեղասպանությունից հետո սիոնիստական ռեժիմը՝ Իսրայելը, հրավիրվել է Բաքվում կայանալիք COP29 խորագրով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովին և պատրաստվում է ստորագրել շրջակա միջավայրի պաշտպանության փաստաթղթերն անմեղ մարդկանց արյունով ներկված ձեռքերով։ Այս հանդիպման կարևոր կետերից մեկն այն է, որ այն անցկացվում է Բաքվում՝ մի երկրում, որը սերտ հարաբերություններ ունի սիոնիստական ռեժիմի հետ և հատկապես վերջին մեկ տարում շատ քննադատության է ենթարկվել։ Սակայն հարցը վեր է հարցում միյան Բաքվին մեղադրելուց․ ըստ էության՝ այս գագաթնաժողովը կապված է ՄԱԿ-ի հետ, իսկ Ադրբեջանը պարզապես ընդունում է այն», – նշվել է հոդվածում ՝ հարցադրելով, թե այս պայմաններում որքանո՞վ է տրամաբանական Իրանի մասնակցությունը նախագահության մակարդակով COP29-ին։

Հոդվածում ընդգծվել է, որ աշխարհի հայտնի երկրների շատ ղեկավարներ չեն պատրաստվում մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված այս գագաթնաժողովին, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վան դեր Լեյենը նույնպես հայտարարել են, որ չեն այցելելու Ադրբեջան։