ԵՄ-ը պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին․ Շառլ Միշել
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայակն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միշելը հանդիպումից հետո գրառում է կատարել իր X-ի միկրոբլոգում․
«Նախագահ Ալիևին շնորհավորել եմ COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, որը կարևոր պահ է կլիմայական հրատապ օրակարգն առաջ մղելու համար: ԵՄ-ը հավատարիմ է ֆինանսական համերաշխությանը և կլիմայական մեր նպատակներին հասնելուն:
Անդրադարձանք նաև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Անցած շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո մենք քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակը։
ԵՄ-ը պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին»։