Լիբանանից Իսրայելի տարածք շուրջ 90 հրթիռ է արձակվել․ գրում է ТАСС-ը՝ հղում տալով իսրայելական բանակի մամուլի հաղորդագրություններին։
«Իսրայելակամ բանակը որսացել է հրթիռների մեծ մասը»,- ասվում է հաղորդագրություններից մեկի մեջ և ընդգծվում՝ մի քանի հատվածներում արկեր են ընկել։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը կես ժամվա ընթացքում հինգ անգամ հաղորդել էր Իսրայելի հյուսիսի տարբեր շրջաններում ազդանշանների մասին: Օդային ռմբակոծության մասին ահազանգ էր հնչել Հայֆա, Ակրե և Նահարիա քաղաքներում։