24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի միջուկային օբյեկտները խոցելի են. Իսրայելի ՊՆ

Իրանի միջուկային օբյեկտները խոցելի են. Իսրայելի ՊՆ

Իրանի միջուկային օբյեկտներն ավելի խոցելի են դարձել, դա հնարավորություն է տալիս վերացնել Իսրայելի գոյության սպառնալիքը, ասել է Իսրայելի պաշտպանության նորանշանակ նախարար Իսրայել Կացը․ այս մասին գրում է TACC-ը։

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևիի և իսրայելցի գեներալների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն այժմ շատ խոցելի են։

«Այժմ հնարավորություն կա հասնելու ամենագլխավոր նպատակին՝ վերացնել Իսրայել պետության կործանման սպառնալիքը՝ թույլ չտալով Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ընդգծել է նա։