25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբխազիայում ցույցեր են․ ընդդիմությունը դեմ է Խորհրդարանի ընդունված օրենքին

Աբխազիայում ցույցեր են․ ընդդիմությունը դեմ է Խորհրդարանի ընդունված օրենքին

Աբխազիայի ընդդիմությունը ցույցեր է անցկացրել, փակել Սուխում տանող առանցքային տրանսպորտային հունգույցները։ Դա տեղի է ունեցել երկրում ներդրումային համաձայնագրի ընդունման դեմ հանդես եկող 5 քաղաքական գործիչների կալանավորումից հետո։

Աբխազիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծը. ըստ ընդդիմության՝ փաստաթուղթն ազդում է երկրում ռուսական ընկերությունների ներդրումային գործունեության մասին համաձայնագրի հետագա իրականացման վրա։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել՝ կապված այն բանի հետ, որ ձերբակալված ընդդիմադիրների կողմնակիցները փակել են կամուրջները կենտրոնական մայրուղու վրա՝ պահանջելով նրանց ազատ արձակել։