ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Բաքվում կքննարկվի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները:
Ուշադրություն է դարձվելու նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներառյալ նավաշինության և տրանսպորտային մեքենաշինության, գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներում գործնական համագործակցության զարգացմանը:
Միշուստինը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի ելույթը COP 29-ում։