24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP-ի օգտագործումը հանածո վառելիքի օգտագործումը խթանելու համար սադրիչ է և անհարգալից. միջազգային մամուլ

COP-ի օգտագործումը հանածո վառելիքի օգտագործումը խթանելու համար սադրիչ է և անհարգալից. միջազգային մամուլ

ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը՝ COP29-ը ընդունող երկրի նախագահը հայտարարել է, որ նավթն ու գազը «Աստծո պարգև են»: Որոշ դիտորդներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում տեղի ունեցող աշխարհի ամենամեծ կլիմայական համաժողովի կապակցությամբ, գրել է BBC-ին:

Ինչպես նշվել է, կոնֆերանսի նախագահը երկրի բնապահպանության և բնական պաշարների նախարարն է, ով 26 տարի աշխատել է Ադրբեջանի պետական ​​նավթագազային Socar ընկերությունում։

Նաև մտավախություն կա, որ Ադրբեջանի պաշտոնյաներն օգտագործում են COP29-ը՝ երկրի նավթի և գազի ազգային ընկերությունում ներդրումները խթանելու համար:

Հոդվածում ընդգծվել է, որ COP29-ը նախատեսված է մինչև նոյեմբերի 22-ը, բայց արդեն մտավախություն կա, որ սեղանին դրված բարդ հարցերը կարող են շատ դժվարացնել վերջնական համաձայնությունը:

Reuters գործակալությունն, իր հերթին, նկատել է, որ Ալիևի ելույթը COP29-ում լավ արդյունք չի խոստանում երկշաբաթյա գագաթնաժողովի համար:

«Կլիմայական կոնֆերանսի օգտագործումը հանածո վառելիքի շարունակական արտադրությունն ու օգտագործումը խթանելու համար… սադրիչ է և խորապես անհարգալից կլիմայական ազդեցությունների առաջնագծում գտնվող երկրների նկատմամբ», – նշել է Ռոմեն Իուալալենը, Oil Change International խմբի գլոբալ քաղաքականության ղեկավարը: