24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հասել է Գազայում իր նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը. Բլինքեն

Իսրայելը հասել է Գազայում իր նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը. Բլինքեն

ԱՄՆ-ն ցանկանում է իրական և երկարատև դադարներ Գազայում ընթացող մարտերում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Սակայն մարդկանց օգնելու լավագույն միջոցը կլինի պատերազմի ավարտը. այս մասին չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Իսրայելը, իր սահմանած չափանիշներով, հասել է Գազայում իր առջև դրած նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը»,- ասել է Բլինքենը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին, 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակվելուց հետո վճռականորեն աջակցել է Իսրայելին: