Գրետա Թունբերգը Երևանում կմիանա բողոքի ակցիային ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 15-ին ժամը 16:00-ին կմիանա ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ կայանալիք «Stop Greenwashing Genocide!» բողոքի ակցիային․ այս մասին հայտնում են Հայկական կլիմայական արդարադատության նախաձեռնությունից:
Իսկ նոյեմբերի 14-ին Գրետա Թունբերգը կմասնակցի «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» պանելային քննարկմանը, որը ժամը 10։30-ին կմեկնարկի Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում:
Գրետա Թունբերգը նոյեմբերի 12-ին Հայաստան է ժամանել Վրաստանից: