Բայդենն ու Թրամփը հանդիպել և քննարկել են իշխանության խաղաղ փոխանցման հարցը
Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը։
Նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել իշխանության խաղաղ փոխանցման հարցի շուրջ։
«Քաղաքականությունը դաժան է և հաճախ հաճելի չէ։ Բայց այսօր ամեն ինչ կարգին է, և ես գնահատում եմ դա։ Շնորհակալ եմ նաև իշխանության խաղաղ փոխանցման համար»,- ասել է Թրամփը Բայդենին։
«Դե ինչ, պարոն ընտրված նախագահ, նախկին նախագահ։ Դոնալդ, շնորհավորանքներս», – իր հերթին ողջունել է Բայդենը Թրամփին։