Գազայի հատվածում մեկ ամսում մարդասիրական կազմակերպությունների 20 աշխատակից է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական զորքի հարվածներից վերջին մեկ ամսվա ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդ․ հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով 8 կազմակերպությունների խմբի կողմից պատրաստված զեկույցը։
Զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում գործող բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների առնվազն 20 աշխատակիցներ զոհվել են այս տարվա հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակումների և գնդակոծությունների ժամանակ։
Նրանք մահացել են իրենց տներում, փախստականների ճամբարներում և մարդասիրական օգնություն հասցնելիս։