Գյումրիի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է կալանքով։ ABC media-ին հայտնում է Բալասանյանի իրավապաշտպան Տիգրան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ որոշվել էր Բալասանյանի որդու համար սահմանել համակցված խափանման միջոց, ընտրվել էր գրավն ու տնային կալանքը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, մեր կարծիքով, անօրինական որոշմամբ բեկանել է այդ որոշումն ու խափանման միջոց է ընտրել կալանքը»,-ասել է Գրիգորյանը։