16 Ապր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են անվճար կամ զեղչով երթևեկելու Երևանում, և ինչպե՞ս են վարորդները նրանց տարբերելու

Ովքե՞ր են անվճար կամ զեղչով երթևեկելու Երևանում, և ինչպե՞ս են վարորդները նրանց տարբերելու

Նոյեմբերի 19-ի ավագանու նիստին քննարկման է դրվելու նոր նախագիծ, ըստ որի` սահմանվելու են արտոնություններ Երևանում տրանսպորտից օգտվողների համար։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե արտոնությունների առաջին փաթեթեում ներառված խմբերը որոնք են։

Այսպիսով, 0-7 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամներն ու պետական խնամքի տակ գտնվող անձինք, հերոսներն ու 4 և ավելի երեխաներ ունեցողները երթևեկելու են անվճար։ Հասարակական տրանսպորտից օգտվելու համար զեղչեր են ունենալու դպրոցականները, ուսանողները, թոշակառուները և նպաստառուները, համապատասխանաբար՝ 20, 15, 30 և 20 տոկոսի չափով։

Լուրն, իհարկե գոհացրեց հանրությանը, սակայն մարդականց մոտ հարցեր առաջացրեց։ Օրինակ ինչպե՞ս պիտի վարորդն իմանա, թե ուղևորը կոնկրետ ո՞ր խմբին է պատկանում։

«Բոլոր այդ տվյալները գտնվում են պետական իքս կառույցների բազաներում, այսինքն բոլոր խմբերի մասին պետական գերատեսչություններում տեղեկություն կա։ Պայմանական, եթե այս կամ այն փաթեթեային խմբի մեջ մտնող անձը, օրինակ ձեռք է բերում ամսական փաթեթը 9000 դրամ արժողությամբ, ապա արդեն ձեռք բերման պահին բազայում երևալու է, որ նա, օրինակ, ուսանող է, և զեղչն ավտոմատ տարիֆի վրա երևալու է։ Այսինքն մարդիկ որևէ մեկին, որևէ բան ցույց տալու կարիք չեն ունենալու»,-ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Այսինքն`անձը, որն օգտվում է որևէ խմբի արտոնությունից, ապա տրանսպորտի փաթեթը ձեռք բերելիս արդեն գնում է զեղչով։

Նախագիծը նոր է, ուստի ամեն բան դեռ հստակեցված չէ. օրինակ` բազմազավակ ո՞ր ծնողներն են անվճար երթևեկելու, որոնց երեխաներն անչափահա՞ս են, թե՞ արտոնությունը տարածվում է նաև չափահաս երեխաներ ունեցող ծնողների համար, հստակ չէ։

Հայկ Կոստանյանի խոսքով՝ շուտով ամեն բան կհաստակեցվի, կհրապարակվի նաև արտոնություններ ունեցող երկրորդ խմբի ցուցակը, որում ներառված կլինեն զինվորականներն ու զոհված տղաների ծնողները։

Ռազմագերիներ