24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր

Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ․ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ