Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն հանդիպել և զրուցել է իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի պաշտպանության նախարարը Սիրիայի պաշտպանության նախարարի հրավերով երեկ այցելել է Դամասկոս։
Հանդիպման ընթացքում պաշտոնյաները նշել են տարածաշրջանի երկրների առանցքային դերը անվտանգության ապահովման գործում և կոչ են արել դուրս բերել օտարերկրյա զորքերը տարածաշրջանից։
Քննարկելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Սիրիայի համագործակցության ծրագրերը՝ երկու նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և «դիմադրության ճակատի» դրությանը։