18 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենն Ուկրաինային թույլ է տվել ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար․ ԶԼՄ

Բայդենն Ուկրաինային թույլ է տվել ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկյան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը ATACMS հրթիռների մասինէ։

Այս որոշումը նշանակալի տեղաշարժ է արձանագրում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Բայդենը այն ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց երկու ամիս առաջ, որն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու մտադրության մասին:

Ինչպես նշում են պաշտոնյաները, Բայդենի քայլը կապված է Կուրսկի շրջանում Հյուսիսային Կորեայի ուժերի իբր ներկայության մասին տեղեկատվության հետ: Թերթն ընդգծում է, որ դա «ուկրաինացի զինվորականների պաշտպանության ուժեղացման անհրաժեշտություն է առաջացրել»։

Ռուսաստանն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը չունի հաստատում, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները, իբր, ներկա են հատուկ ռազմական գործողության շրջանում: Իսկ ԿԺԴՀ-ում Փհենյանի հասցեին մեղադրանքներն անվանել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «կեղտոտ հնարքներ»՝ սեփական հանցագործությունները քողարկելու և Ուկրաինայի հակամարտությունը ձգձգելու նպատակով: