Աղազարյանը հերքում է մանդատը վայր դնելու տեղեկությունը
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը․ այս մասին Հովիկ Աղազարյանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները ճիշտ չեն»,- ասել է Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդ նախագահ Կարեն Անդրեասյան է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ տարածվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։