26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ հացնելով 8 մլրդ մանաթի

Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ հացնելով 8 մլրդ մանաթի

Ադրբեջանի՝ 2025 թվականի պետական բյուջեում կավելանան պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ ի պատասխան «Հայաստանի լայնածավալ ռազմականացման քաղաքականությանը»։

Պետբյուջեի նախագծում նշվում է, որ հաջորդ տարվա պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերն ընդհանուր առմամբ կկազմեն 8 մլրդ 396 մլն մանաթ։ Ի սկզբանե այդ ծախսերը նախատեսված էին 6 մլրդ 658 մլն մանաթի չափով։ Այդ ծախսերի ֆինանսավորումը կապահովվի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից պետբյուջե 1 մլրդ 700 մլն մանաթ փոխանցմամբ։

2025 թվականի ծախսերում նախատեսված է 2 միլիարդ 665,2 միլիոն Զինված ուժերի, 467 միլիոն 917 հազար Ազգային անվտանգության, 540 միլիոն 314 հազար մանաթ Սահմանային ծառայության համար։ 4 մլրդ 717,4 մլն մանաթ նախատեսված է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին առնչվող այլ գործունեության համար։