ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար
ԵՄ խորհուրդը երկուշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար. ասվում է խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։
«Այսօրվա որոշումը նախատեսում է Իրանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչների արտահանման, փոխանցման, մատակարարման, վաճառքի արգելք»,- ասվում է փաստաթղթում։