22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կփոխի մայրաքաղաքը

Իրանը կփոխի մայրաքաղաքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին․ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Նրա խոսքով, նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։

«Մենք ցանկանում ենք շարունակել առաջնային ռեսուրսները բերել հարավից: Երկրից ու ծովից դեպի կենտրոն և դրանք վերածենք արտադրանքի և հետո արտահանենք, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։

Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում աօագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։