Ուկրաինան առաջին անգամ բրիտանական արտադրության հրթիռներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ
Ուկրաինան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ բրիտանական արտադրության Storm Shadow հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ․ հայտնում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, հարվածներին հավանություն տալու որոշումը կայացվել է ի պատասխան Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 10,000 հյուսիսկորեական զորքերի տեղակայման։
Այս առնչությամբ, Մեծ Բրիտանիայից պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտոնել էր Ուկրաինային՝ օգտագործելու Վաշինգտոնի կողմից մատակարարված Atacms հեռահար հրթիռներ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։