22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Հաքան Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ։

Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։

«Մենք ողջունում ենք պատերազմից հետո խաղաղության և կայունության Հայաստանի ընտրությունը և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,-ասել է նա։

Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։

«Հոկտեմբերին Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գալով ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար»,-ասել է թուրք նախարարը։