Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին
ՌԴ զինված ուժերին և ՌԴ քաղաքացիներին հղած իր այսօրվա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, և եթե դրա վերաբերյալ կասկածներ կան, ապա դրանք զուր են և անտեղի։
Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը նշել է նաև՝ ռազմական պատասխան կտան այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանին։
«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների ռազմական օբյեկտների ուղղությամբ, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։
Պուտինը նշել է նաև՝ Ռուսաստանը նախապես Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիներին կնախազգուշացնի, որ նրանք լքեն խոցման ենթակա տարածքները։