26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան եզրույթների մասին: Նա իր տելեգրամյան ալիքում գրել է.

«1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ներառյալ մշակութային ժառանգությունը: Այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկրներ, դատապարտելով Օսմանյան Կայրսության արածն ու որակել դա ցեղասպանություն: Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի, նաև ստորություն է»,- գրել է նա:

Նշենք, որ Փաշինյանը իր հարցազրույցում ասել էր. «Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արևմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը։ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում ա՝ ես գիտակացաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ ես չեմ կարող դա թույլ տալ»: